Բացահայտիր Արագածոտնը- Կարմրաշենի Սուրբ Ճգնավոր

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը- Կարմրաշենի Սուրբ Ճգնավոր

Կարմրաշենի Սուրբ Ճգնավորը Հայաստանի պատմամշակութային և հոգևոր ամենատպավորիչ ու խորհրդավոր վայրերից մեկն է: Այս ժայռափոր (վիմափոր) մատուռ-սրբատեղին յուրահատուկ հմայք ունի իր լռությամբ և բնական կերտվածքով։ Մատուռն ամբողջությամբ փորված և կերտված է տեղի հրաբխային ժայռի ու քարի մեջ, ինչն այն դարձնում է տարածաշրջանի վիմափոր ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը։

​Հնագիտական և պատմական տվյալներով այս ժայռափոր սրբատեղին թվագրվում է միջնադարյան ժամանակաշրջանով։ Հիմնականում նշվում է վաղ միջնադարը։

Տեղացիների համար այն մինչ օրս էլ նվիրական ու սուրբ ուխտատեղի է, որտեղ մարդիկ այցելում են մոմավառության, աղոթքի և հոգևոր խաղաղություն գտնելու համար։

  • ​Տեղակայում՝ Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, Կարմրաշեն գյուղի մոտ (նախկին Թալինի շրջան)

  • ​Կոորդինատներ՝ 40.4283° N, 43.9486° E

  • Լուսանկարը `Քնքուշ Հոլիկյանի