Դեղձի և թզի մթերման համար տնտեսավարողները կստանան փոխհատուցում

· Արագածոտն

Դեղձի և թզի մթերման համար տնտեսավարողները կստանան փոխհատուցում

Կառավարությունը կաջակցի նաև դեղձի և թզի վերամշակման նպատակով մթերմանը։

Օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 1-ը վերամշակման նպատակով մթերված արտադրանքի համար տնտեսավարողները կստանան 125 դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար։

Մինչև սեպտեմբերի 1-ը նախատեսվում է մթերել շուրջ 3000 տոննա դեղձ և 400 տոննա թուզ։

Արագածոտնի մարզի տնտեսվարողները մթերման գործընթացն սկսելու համար պետք է դիմեն Արագածոտնի մարզպետի աշխատակազմ՝ ներկայացնելով կից

(/http://aragatsotn.mtad.am/files/announcements/25365.pdf ) տեղեկատվությունը։