Ապարանում կառուցվում է նոր և ժամանակակից զբոսայգի. Ապարանի համայնքապետարան

· Ապարան

Ապարանում կառուցվում է նոր և ժամանակակից զբոսայգի. Ապարանի համայնքապետարան

Ապարանում բազմաֆունկցիոնալ և ճարտարապետական ոճով ՄԻԱԿ զբոսայգու շինարարական աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են:

Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը ամենօրյա ռեժիմով հետևում է զբոսայգու շինարարական աշխատանքներին, տալիս համապատասխան հանձնարարականներ` աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու նպատակով:

Սպորտային զոնա, մանկական խաղահրապարակներ, ամֆիթատրոն, գեղեցիկ և կանաչապատ տարածք:

Այս յուրահատուկ նախագիծը համայնքի զարգացման գլխավոր ծրագրերից է և շատ շուտով համայնքի բնակիչները հնարավորություն կունենան իրենց հանգիստը վայելել նոր և ժամանակակից զբոսայգում:

Ապարանի համայնքապետարան