Բացահայտիր Արագածոտնը-Զորավար Անդրանիկի հուշարձանը Ուջանում

Հայ ժողովրդի ազգային հերոս, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշարձանը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղում: Այն ընդգրկված է Ուջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Այս կիսանդրին Անդրանիկ Օզանյանի առաջին հուշարձանն է Հայաստանում: Այն կանգնեցվել է տեղի բնակիչների նախաձեռնությամբ և միջոցներով:
Հուշարձանը տեղադրվել է 1967 թվականի հունիսի 3-ի գիշերը՝ գաղտնի պայմաններում, քանի որ այդ օրերին Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը գտնվում էր Մոսկվայում: Խորհրդային տարիներին ազգային-ազատագրական պայքարը համարվում էր «ազգայնամոլության» դրսևորում, և Զորավար Անդրանիկի անունը նույնիսկ չէր հիշատակվում դասագրքերում: Հուշարձանի բացման արարողությանը ներկա են եղել նաև Անդրանիկի զինակիցները:
Հուշարձանի քանդակագործն է Միքայել Ավետիսյանը:
Տեղակայումը՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Ուջան:
Կոորդինատները՝ 40°17′40″N 44°12′30″E: