Արագածոտնի մարզում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր
Ջերմոցից օրական ստանում են շուրջ 18-20 տոննա բերք, որն ամեն օր արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ՝ Լատվիա, Բուլղարիա, Ռումինիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլուր:
Արհեստական բանականությամբ, ռոբոտատեխնիկայով և նորագույն լուծումներով համալրված տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիրի ստեղծման ֆինանսավորումն իրականացվել է Ակբա բանկի և Ակբա լիզինգի կողմից։