Բացահայտիր Արագածոտնը-Եղնիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Եղնիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Եղնիկ գյուղում է գտնվում 1869 թվականի հունիսի 5-ին կառուցված եկեղեցին։

Այդ մասին է ազդարարում սրբարանի հարավային մուտքի վրայի պայտաձև արձանագրությունը։

​Եկեղեցին ունի 3 հիշատակագրություն, սակայն դրանցից ոչ մեկում չի նշվում եկեղեցու անունը․ այն ուղղակի կոչվում է «եկեղեցի Դադալուա»։ Տեղացիներն եկեղեցին անվանում են Սուրբ Աստվածածին։

​Եկեղեցին մինչև 1996 թվականն ավերակ վիճակում էր։ Ամբողջ համայնքի ջանքերի շնորհիվ այն վերակառուցվեց և իր դռները բացեց 2010 թվականի հունվարի 6-ին, որտեղ մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց Ջրօրհնեքի արարողություն։

​Ճարտարապետական առումով կառույցը եռանավ բազիլիկ է, ունի փայտե ծածկ, որը թաղակապ հենված է սյուների վրա։

Պատերը կանգնեցված են սև և կարմիր տուֆերի համադրությամբ։ Ներսում եկեղեցին զարդարված է որմնանկարներով, որոնցում պատկերված են քրիստոնեական սրբեր և կենաց ծառեր։

​Տեղակայումը՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Եղնիկ գյուղ

Կոորդինատները՝ 40.3807, 43.9015

Լուսանկարը`Արի Թալին ֆեյսբուքյան էջից