Երթևեկության սահմանափակում՝ Աշտարակի Վ. Պետրոսյան փողոցում. Աշտարակի համայնքապետարան
· Աշտարակ

Աշտարակի համայնքապետարանը տեղեկացնում է , որ ճանապարհաշինական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 31-ից՝ 2 ամիս ժամկետով, կսահմանափակվի Վ. Պետրոսյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկից մինչև Վ. Պետրոսյան 1 հասցեն ընկած հատվածի երթևեկությունը։
Համայնքապետարանը հորդորում է վարորդներին նշված ժամանակահատվածում ընտրել այլընտրանքային երթուղիներ։