Բացահայտիր Արագածոտնը. Դարաբավոր քարայրեր

Դարաբավորի քարայրային համալիրը տեղակայված է Աշտարակ քաղաքի տարածքում՝ Քասախի կիրճի գեղատեսիլ հատվածում: Այս ժայռափոր կացարանները մարդու կողմից օգտագործվել են դեռևս անհիշելի ժամանակներից՝ ապահովելով հուսալի ապաստան ինչպես բնական տարերքներից, այնպես էլ վաղ միջնադարից սկսված օտար նվաճողների հարձակումներից:

Համալիրն իրենից ներկայացնում է ժայռափոր բնակատեղիների բազմահարկ համակարգ, որտեղ յուրաքանչյուր մակարդակ ունեցել է իր հստակ գործառույթը՝ սկսած կրոնածիսական արարողությունների տարածքներից և բնակելի հատվածներից, մինչև մառաններ ու պահեստարաններ: Արխեոլոգիական պեղումների արդյունքում քարայրերից հայտնաբերվել են հնագույն աշխատանքային, կենցաղային և ռազմական նշանակության բազմաթիվ ցուցանմուշներ:
Չնայած այս եռահարկ քարայր-կացարանները հասանելի են արտաքին զննման և այցելությունների համար, ներս մտնելն արգելված է՝ հնարավոր փլուզումների ու անվտանգության ռիսկերի պատճառով:
Տեղակայումը Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Քասախի կիրճ
Աշխարհագրական կոորդինատներ՝ 40.2982° N, 44.3644° E