Ապարան և Թալին համայնքներում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին

· Արագածոտն

Ապարան և Թալին համայնքներում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ոգեկոչման արարողություններ են անցկացվել նաև Ապարան և Թալին համայնքներում։

​Ապարան համայնքի ղեկավար կազմը, համայնքապետարանի և համայնքային ՀՈԱԿ-ների աշխատակիցներն ու բնակիչները այցելել են «Վերածնունդ» հուշահամալիր։

Ներկաները մասնակցել են սրբադասված զոհերի հիշատակին կատարված հոգևոր կարգին և ծաղկադրման արարողությանը՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Անմեղ նահատակներին։

​Թալինում համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ համայնքապետարանի և ենթակա կառույցների աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։

Այնուհետև Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել մոմավառություն, և աղոթք է հնչեցվել զոհերի հոգիների խաղաղության համար։