Թալինում հիշատակի միջոցառում է անցկացվել՝ նվիրված հերոս Անդրանիկ Մանուկյանի հիշատակին. Թալինի համայնքապետարան

· Թալին

Թալինում հիշատակի միջոցառում է անցկացվել՝ նվիրված հերոս Անդրանիկ Մանուկյանի հիշատակին. Թալինի համայնքապետարան

«44 տարի․ Կամք և նվիրում»

Հիշատակի և հոգեկրթական միջոցառում՝ նվիրված հերոս Անդրանիկ Մանուկյանի հիշատակին

Տեղի է ունեցավ «44 տարի․ Կամք և նվիրում» հոբելյանական միջոցառումը՝ նվիրված հերոս Անդրանիկ Մանուկյանի երկնային 44-ամյակին, ինչպես նաև Անդրանիկ Մանուկյանի անվան Թալին/«Ժեստ» հոգեբանական կենտրոնի գործունեության մեկ տարվան։

Միջոցառման մեկնարկին Թալինի պանթեոնում համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Անդրանիկ Մանուկյանի հարազատներն ու միջոցառման հյուրերը խնկարկեցին և ծաղիկներ խոնարհեցին հերոսի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա պայծառ հիշատակին։

Հաջորդիվ կայացավ ցերեկույթ, որին մասնակցեցին Թալինի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Անդրանիկ Մանուկյանի հարազատները, կենտրոնի ներկայացուցիչներն ու հյուրերը։ Միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունեց Անդրանիկ Մանուկյանի անվան Թալին/«Ժեստ» մասնաճյուղի կառավարիչ Աննա Գրիգորյանը, ով իր նվիրվածության, մեծ սրտի, անսպառ կամքի և տարիների նվիրումի համար «Ժեստ» կենտրոնի հիմնադիր Արկադի Մեհրաբյանի կողմից արժանացավ «Պատվոգրի»:

«44 տարի․ կյանքից՝ հիշատակ, ուղուց՝ կամք, նվիրումից՝ ժառանգություն․ մեկ տարի՝ հիշատակից՝ առաքելություն» խորագիրը կրող միջոցառման նպատակն էր արժևորել Անդրանիկ Մանուկյանի անցած կյանքի ուղին, կամքի ուժը, նվիրումն ու թողած ժառանգությունը, ինչպես նաև ընդգծել հոգեկրթության և հոգեկան տոկունության կարևորությունը մեր հասարակության, հատկապես հայրենիքի պաշտպանների և նրանց ընտանիքների համար։

Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կենտրոնի գործունեության մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին, ձեռքբերումներին և առաջիկա ծրագրերին։

Թալինի համայնքապետարան