Ոսկեթասում կառուցվում է նոր մանկապարտեզ. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Ոսկեթասում կառուցվում է նոր մանկապարտեզ. Թալինի համայնքապետարան

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը շրջայց է իրականացրել Ոսկեթաս և Վերին Սասնաշեն բնակավայրերում՝ հետևելու իրականացվող ծրագրերի ընթացքին և ծանոթանալու կատարված աշխատանքներին։

Ոսկեթաս բնակավայրում կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվում է նոր մանկապարտեզ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են․ այս փուլում իրականացվում են աշխատանքներ՝ նախատեսված ծրագրի համաձայն։

Վերին Սասնաշեն բնակավայրում պետական ծրագրի շրջանակում իրականացված շուրջ 1.5 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը ծանոթացել է կատարված աշխատանքների արդյունքին և ճանապարհի ներկայիս վիճակին։

Շրջայցի ընթացքում դիտարկվել են նաև բնակավայրերում առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները՝ նպատակ ունենալով հետևողականորեն շարունակել համայնքի բնակավայրերի ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։

Թալինի համայնքապետարան