Ալագյազի մինի ֆուտբոլի դաշտը բարեկարգվել և լուսավորվել է. Ալագյազի համայնքապետարան

· Ալագյազ

Ալագյազի մինի ֆուտբոլի դաշտը բարեկարգվել և լուսավորվել է. Ալագյազի համայնքապետարան

Ալագյազ համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովի գլխավորությամբ համայնքապետարանի աշխատակազմն այցելել է Ալագյազ բնակավայրի մինի ֆուտբոլի դաշտ։

2019 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ալագյազ համայնքի համատեղ միջոցներով կառուցված արհեստական խոտածածկով մարզադաշտն այսօր ամբողջությամբ նորացվել է։

Ներկվել և վերանորոգվել է դաշտի ցանկապատը։

Տեղադրվել է ժամանակակից LED գիշերային լուսավորության համակարգ, որը հնարավորություն է տալիս մարզվել նաև երեկոյան ժամերին։

Բարեկարգ, հարմարավետ և լուսավոր մարզական միջավայրի ստեղծումը կնպաստի համայնքում սպորտի զարգացմանը, երեխաների ու երիտասարդների ակտիվ առօրյային և առողջ ապրելակերպի խթանմանը։

Ալագյազի համայնքապետարան