Կարմիր Կիրակիին Կարմիր Ավետարանը կտարվի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցի

· Արագածոտն

Կարմիր Կիրակիին Կարմիր Ավետարանը  կտարվի  Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցի

Արագածոտնի թեմից տեղեկացնում են, որ 2019 թվականից, ընդառաջ Կարապետյան ընտանիքի առաջարկին, բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի օրհնությամբ, ձեւավորված ավանդության համաձայն, Հովհաննավանքի ուխտի օրը Կարմիր Ավետարանը բերվել է Հովհաննավանք:

Ցավոք այսօր Հովհաննավանք Ավետարանը տանել իրատեսական չէ, քանի որ եկեղեցին փաստացի զավթված է։

Այդ իսկ պատճառով, այս տարի՝ Կարմիր Կիրակիին , հավատացյալների երկրպագության համար ԿԱՐՄԻՐ ԱՎԵՏԱՐԱՆԸ կտարվի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցի ու կմատուցվի Սուրբ Պատարագ, սկիզբը ժամը 10:30: