Թալինում քննարկվել են անասնաբուժական ոլորտի կարևոր հարցերը. Թալինի համայնքապետարան

· Թալին

Թալինում քննարկվել են անասնաբուժական ոլորտի կարևոր հարցերը. Թալինի համայնքապետարան

Թալինի համայնքապետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցները՝ բաժնի ղեկավար Սևակ Սիմոնյանի գլխավորությամբ, անցկացրել են աշխատանքային հանդիպում համայնքի անասնաբույժների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում անասնաբուժական ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ կենդանիների հաշվառման, պատվաստումների և կանխարգելիչ միջոցառումների իրականացման, վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման ու կանխարգելման, ինչպես նաև բնակավայրերում անասնաբուժական ծառայությունների արդյունավետ կազմակերպման խնդիրները։

Առանձնակի ուշադրություն է դարձվել ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերին, դրանցից օգտվելու և դիմելու կարգին, ինչպես նաև ծրագրերի շրջանակում նախատեսված շահառուներին վերաբերող հարցերին։