ԱՄՆ դիվանագետները և զինվորականները Սասնաշենում հարգել են 1958թ․ խոցված ինքնաթիռի անձնակազմի հիշատակը

· Արագածոտն

ԱՄՆ դիվանագետները և զինվորականները Սասնաշենում հարգել են 1958թ․ խոցված ինքնաթիռի անձնակազմի հիշատակը

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը, ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուն և ԱՄՆ դեսպանության այլ ներկայացուցիչներ միացան Սասնաշենի բնակիչներին՝ հարգանքի տուրք մատուցելու 1958թ․ սեպտեմբերի 2-ին Ներքին Սասնաշենի մերձակայքում խորհրդային ուժերի կողմից խոցված ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի անձնակազմի զոհված 17 անդամների հիշատակին։

1993թ․ Ներքին Սասնաշենի բնակիչների աջակցությամբ քանդակագործ Մարտին Կակոսյանը հուշակոթող տեղադրեց և այդ ժամանակվանից ի վեր ամեն տարի համայնքի բնակիչները հիշատակի տուրք են մատուցում կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամներին։

Շնորհակալություն ենք հայտնում պ-ն Կակոսյանին, նրա ընտանիքին և Սասնաշենի բնակիչներին՝ զոհված ամերիկացի զինծառայողների հիշատակը վառ պահելու, և նրանց պատմությունը սերունդներին փոխանցելու համար։