«Հովհաննավանքը սրբավայր է, բայց այնտեղ այլևս քեֆերի ու կենացների, խրախճանքի վայր է դարձել». Սյուզի Բադոյան

· Արագածոտն

«Հովհաննավանքը սրբավայր է, բայց այնտեղ այլևս քեֆերի ու կենացների, խրախճանքի վայր է դարձել». Սյուզի Բադոյան

Լրագրող՝ Սյուզի Բադոյանը գրում է.

Հովհաննավանքը սրբավայր է, բայց այնտեղ այլևս քեֆերի ու կենացների, խրախճանքի վայր է դարձել։ Դրա փառահեղ իրականացնող պրոդյուսերը՝ կարգալույծ քահանա Ստեփանը, որը զավթած է պահում եկեղեցին ու եկեղեցական գույքը՝ դեկտեմբերից մինչև հիմա...

​Նախկին Տեր Արամը շուտով երևի նաև ֆեստիվալների կկազմակերպի։ Դե, ՔՊ քարոզարշավը հորով-մորով արեց, ՔՊ քարոզչությանը միացավ իր դեմքով ու Եկեղեցին քանդելով՝ ինչքան ուժը պատեց։ Հերթը արժեքների վրա գողոնչու պես քյար անելուն է հասել, ինչքան կարա ոտնատակ կանի։ Մեկ էլ թույլ էր տալիս թեմի հավատացյալը, ու դեռ թույլ ենք տալիս մենք... ՑԱՎՈՔ:

​Հովհաննավանքի կարգալույծ քահանան, պարզվում է, նախկինում էլ եկեղեցու բակում մանղալ-խորոված է թույլ տվել՝ 2 անգամ , տեղացիներն ասում են՝ պսակադրությունը վերածում էր խնջույքի ու ընդհուպ ուշաթափով հարս են իջեցրել այստեղ՝ հրապարակում...

​Ընդ որում, դա խիստ քննադատվել է ներսում. միայն 2 անգամ խորովածի մանղալ դնելու համար թեմից խիստ նկատողություն է ստացել նախկին Տեր Արամը՝ Մկրտիչ սրբազանի սահմանած կանոնակարգը խախտելու համար:

​Եվ ասում են՝ բազմաթիվ բացատրագրեր էր գրում Տեր Արամ երբեմնի քահանան՝ իր մոդելն ու մի քիչ էլ ռաբիս թարթիչների պրոդյուսինգի, և շոուների սիրահար լինելու ձգտումների մասին. ըստ ներսի մարդկանց՝ նա այդ ամենը ժամանակին հիմնավորել-փաթեթավորել է, ինչ Եկեղեցու շուրջ մարդկանց համախմբելու իր նվիրված և գերժամանակակից ջանքերով...

​Միշտ չէ, որ արդարացվել է... ասում են բնակիչները, ովքեր երեկ լրագրողներին տեսանյութեր էին ուղարկում այս օրերին Հովհաննավանքը կարգալույծ քահանայի կողմից զվարճանքի վայրի վերածելու մասին:

​Այո, Եկեղեցու բակում պսակադրության գեղեցիկ արարողություններ պիտի արվեն ու զույգին շնորհավորելու համեստ միջոցառումներ՝ կարճատև, Եկեղեցին դեմ չէ: Հակառակը, խրախուսվում է...

​Քանի որ դա շատ ավելի լավ է ու խորհրդավոր, քան ասենք ինչ-որ մի սալիկապատ քյարթու ռեստորանի բակում, երբ փորձում են զույգերը զագս ու պսակ համադրել նոր ձևերով:

​Բայց թեմակալ առաջնորդ Մկրտիչ սրբազանը թույլատրել է միայն եկեղեցու տարածքում, այն էլ՝ հեռու բակում, միայն ջութակ բերել և դասական երաժշտական գործիքներով մեղեդիներ նվագել:

​Ոչ թե Շուֆուտինսկի միացնել տժժալ, կամ քեֆ ենք անում, քեֆ ենք անում հայտնի ռաբիսի տակ կեր ու խումի խնջույքներ կազմակերպել:

​Հետո ինչ, թե ԿԳՄՍ-ին է պատկանում եկեղեցու բակային տարածքը, իսկ Վանքը՝ Մայր Աթոռին...

​Ժամանակին թույլ չեն տվել այս տարածքում անգամ մի զուգարանի հարց լուծել ու զով տարածքապահովել նստարաններով, տնկիներով՝ տուրիստների համար:

​Բայց արի ու տես կարգալույծին ամեն ինչ թույլատրված է:

​Հույսով ենք՝ սրան շարունակություն չի լինի հետագայում և ամոթալի տեսարաններով չի արժեզրկվի կարգալույծ քահանան խորհուրդը ամեն ինչի:

​Հովհաննավանքի ՆԻԿՈԼԱՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ ԲԱՐԵՓՈԽՎԱԾ 미래ն այդպիսին երևի պիտի լինի, AI նկարն այս առաջարկն արեց: