Փակ ճանապարհներ Արագածոտնի մարզում ապրիլի 25-ին

· Արագածոտն

Փակ ճանապարհներ Արագածոտնի մարզում ապրիլի 25-ին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Հանրապետության այն հատվածներում, որտեղ դեռևս սպասվում են ձյան տեսքով տեղումներ, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։