Բացահայտիր Արագածոտնը-Տիգրան Պետրոսյանի հուշարձանը Ապարանում
· Ապարան

Տիգրան Պետրոսյանի հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակում: Հուշարձանը տեղադրվել է 2005 թվականի հոկտեմբերի 22-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ:
Բացման արարողությանը ներկա են գտնվել Հայաստանի պաշտպանության նախարար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ապարանցիներ և հյուրեր:
Հուշարձանի հեղինակն է ճարտարապետ Միշա Մարգարյանը (համահեղինակ՝ Հրաչյա Գալստյան): Քանդակում շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը պատկերված է թիկնոցով, իսկ ձեռքի տակ շախմատի խաղաքարեր են: Հուշարձանը պատրաստված է բազալտից, իսկ բարձրությունը պատվանդանով կազմում է 5.5 մետր:
Տեղակայումը՝ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակ
Կոորդինատները՝ 40.5925° N, 44.3572° E