Բացահայտիր Արագածոտնը- Տիրինկատարի «Վիշապաքարերի» հովիտը

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը- Տիրինկատարի «Վիշապաքարերի» հովիտը

Տիրինկատարի (Կարմիր սար) «Վիշապաքարերի» հովիտը գտնվում է Արագած լեռան հարավ-արևմտյան լանջին՝ հարավային բարձրադիր հատվածում, ծովի մակերևույթից մոտ 3000 մ բարձրության վրա, գագաթից շուրջ 12 կմ հեռավորությամբ: Այն ձևավորվում է Սև Սար (3138 մ) և Տիրինկատար (2858 մ) լեռների միջև ընկած իջվածքում, որը լցված է լճային-սառցադաշտային գոյացություններով՝ ստեղծելով հարթ ու լայն հովիտ:

​2012 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Վենետիկի համալսարանի վիշապաքարերը հետազոտող արշավախումբը այստեղ հայտնաբերեց այս նոր հնագիտական հուշարձանը: Մոտ 40 հեկտար մակերես ունեցող սարահարթի վրա կենտրոնացած են 12 վիշապաքարեր, որոնք առնչվում են ջրամելոիատիվ կառույցներին (հարթակներին): Դրանց շրջակայքում կան նաև այլ կրոմլեխներ, ժայռապատկերներ, կլորավուն կառույցներ և «հսկայի տներ»: Սկսած 2013 թվականից Տիրինկատարում իրականացվում են պեղումներ:

​Վիշապաքարեր են հայտնաբերվել ամբողջ հովտում, որոնցից մի քանիսը ի հայտ են եկել հենց պեղումների ընթացքում: Դրանք 2-4 մետր երկարությամբ բազալտե քարաբեկորներ են, որոնց վրա փորագրված են ձկների, ցուլերի և խոյերի պատկերներ: Վիշապաքարերը կանգնեցված են եղել հազարավոր տարիներ առաջ՝ դեմքով դեպի հյուսիս՝ Արագածի գագաթը:

​Այս կոթողները հիմնականում գտնվում են բարձր լեռներում, որտեղ, ըստ ավանդույթների, վիշապներ են ապրել: Գետերն ու լճերը կարևոր դեր են խաղացել տեղանքում, քանի որ հսկա օձերը կապված են եղել ջրի տարերքի հետ: Որոշ վիշապաքարեր ունեն 2-3 հազարամյա պատմություն: Պատմաբանների վարկածների համաձայն՝ դրանք նվիրված են եղել հեթանոս աստվածներին, նշել են ստորգետնյա աղբյուրների վայրերը և ծառայել որպես պաշտամունքի առարկաներ:

  • ​Տեղակայում՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Արագած լեռան հարավ-արևմտյան լանջ, Սև Սար և Տիրինկատար լեռների միջև:

  • ​Կոորդինատներ՝ 40.4083° N, 44.1806° E