Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի մարզում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն, Նոր Արթիկ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։