Բացահայտիր Արագածոտնը - Ծաղկասարի Սուրբ Նարեկ Մատուռը

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը - Ծաղկասարի Սուրբ Նարեկ Մատուռը

Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ծաղկասար բնակավայրում է գտնվում Սուրբ Նարեկ մատուռը, որը տեղացիների ու ուխտավորների համար հոգևոր կարևոր սրբատեղի է: Մատուռը կառուցվել է 2005 թվականին՝ 19-րդ դարի հին եկեղեցու հիմքերի վրա:

​Շինությունն ունի պարզ ու զուսպ ճարտարապետական տեսք. այն քառակուսի հատակագծով փոքրիկ կառույց է՝ ամրացված քարե պատվանդանի վրա, որի տանիքը ծածկված է թիթեղյա ծածկով և պսակված մետաղական խաչով: Մատուռը տեղադրված է բլրակի վրա՝ շրջապատված բնական քարաժայռերով ու կանաչապատ լանդշաֆտով, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արագածոտնի լեռնաշխարհը:

​Սուրբ Նարեկ մատուռը խորհրդանշում է պատմական հոգևոր հիշողության վերածնունդն ու տեղական համայնքի հավատքի շարունակականությունը:

Ծաղկասարի լեռնային խաղաղությունն ու Սուրբ Նարեկի լույսը յուրաքանչյուր ուխտավորի  ճանապարհում են դեպի հոգու ներդաշնակության և  բժշկության։

​Տեղակայումը

ՀՀ, Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Ծաղկասար բնակավայր:

​Կոորդինատները

40.3803° N, 43.8825° E

Լուսանկարը `Արի Թալին ֆեյսբուքյան էջից