Ներքին Բազմաբերդում Խաչվերացի տոնին նվիրված միջոցառում կանցկացվի. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Ներքին Բազմաբերդում Խաչվերացի տոնին նվիրված միջոցառում կանցկացվի. Թալինի համայնքապետարան

Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի Վերացման՝ Խաչվերացի տոնը՝ Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը։

Տոնի հոգևոր խորհուրդն ու ազգային ավանդույթները մեկտեղելու նպատակով Թալին համայնքի Ներքին Բազմաբերդ բնակավայրում կանցկացվի տոնական միջոցառում։

Ժամը 13։00-ից 15։00-ն Ներքին Բազմաբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ նվիրված Խաչվերացի տոնի խորհրդին։

Ժամը 15։00-ից եկեղեցու հարակից տարածքում կմեկնարկի Խաչվերացի տոնին նվիրված մշակութային միջոցառումը՝ ազգային ավանդույթների, հոգևոր արժեքների և համայնքային միասնականության շնչով։

Թալինի համայնքապետարան