Արագածոտնի մարզպետի աշխատակազմը կրկին միացավ արյունատվության ակցիային

· Արագածոտն

Արագածոտնի մարզպետի աշխատակազմը կրկին միացավ արյունատվության ակցիային

Արագածոտնի մարզպետի աշխատակազմը կրկին միացավ արյունատվության ակցիային։

Ամեն տարի Արագածոտնի մարզպետի աշխատակազմը միանում է Աշտարակի բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ և «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հետ համագործակցությամբ Աշտարակի ԲԿ-ում իրականացվող արյունատվության ակցիային։

Սա մարդասիրական շարունակական նախաձեռնություն է՝ ուղղված Հայաստանում արյան պաշարների կայուն մակարդակն ապահովելուն և կյանքեր փրկելուն։

Արյունատվության ակցիային այսօր միացան նաև պետական այլ կառույցների՝ ՆԳՆ, ՊՆ, ՄՍԾ ներկայացուցիչներ։