Ապարանում շարունակվում է ԵՄ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող տնտեսական զարգացման ծրագիրը. Ապարանի համայնքապետարան
· Ապարան

ԱՊԱՐԱՆԸ ՇԱՐՈՒԱԿՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆ ԵՎ ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ (ՄԱԶԾ) «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆՈւՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՄԵԾԱՄԱՍՇՏԱԲ ԾՐԱԳԻՐԸ։
Ծրագրի շրջանակում Ապարան համայնքը արդեն իրականացրել է զբոսաշրջությանը և մշակութային կյանքի բարելավմանն ուղղված մի քանի ծրագրեր:
Ի՞նչ է կատարվել այս ծրագրի շրջանակներում:
Զբոսաշրջության զարգացում – Իրականացվել է Ապարան համայնքի բրենդավորման գործընթաց, ինչի արդյունքում Ապարան համայնքը կունենա յուրահատուկ և տարբերվող բրենդավորում, նոր կայքէջ՝ որտեղ մանրամասնորեն ներկայացված կլինի Ապարան համայնքի պատմությունը, զբոսաշրջային հնարավորությունները, սպասարկման ոլորտի հետ կապված այլ տեղեկատվություններ:
Մշակութային զարթոնք – Իրականացված ծրագրի արդյունքում բարձրացվել է Ապարան համայնքի վարչական տարածքների մասնակցությունը մշակութային կյանքին:
Մենք կառուցում ենք ավելի դիմակայուն, ժամանակակից ու տնտեսապես ուժեղ Ապարան:
Շնորհակալ ենք մեր գործընկերներին վստահության և աջակցության համար: