Անթույլատրելի փողոցային առևտուրը կասեցվում է. Թալինի համայնքապետարան

· Թալին

Անթույլատրելի փողոցային առևտուրը կասեցվում է. Թալինի համայնքապետարան

Այսօր համայնքի տարածքում կասեցվել է անթույլատրելի վայրերում փողոցային առևտրով զբաղվող անձանց գործունեությունը։

Համայնքապետարանը շարունակելու է խստորեն վերահսկել սահմանված կանոնների պահպանումը՝ հանրային տարածքների պատշաճ օգտագործումն ապահովելու, փողոցների և մայթերի անցանելիությունը չխոչընդոտելու, ինչպես նաև համայնքի մաքրությունն ու բարեկարգ տեսքը պահպանելու նպատակով։

Անթույլատրելի վայրերում փողոցային առևտրի իրականացումը չի թույլատրվելու։ Սահմանված պահանջների խախտման բոլոր դեպքերում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

Հորդորվում է առևտրային գործունեությունն իրականացնել բացառապես օրենքով սահմանված և թույլատրելի վայրերում։

Կոչ ենք անում յուրաքանչյուր բնակչթե´ մեր համայնքից, թե´ այլ համայնքներից լինել պատասխանատու, չաղտոտել հանրային տարածքները և պահպանել մաքրությունն ու կարգուկանոնը։ Համայնքի մաքուր ու բարեկարգ միջավայրը մեր բոլորի համատեղ պատասխանատվությունն է։

Թալինի համայնքապետարան