Ներքին Բազմաբերդում Խաչվերացի տոնին նշվել է նաև եկեղեցու օծման մեկամյակը. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Ներքին Բազմաբերդում Խաչվերացի տոնին նշվել է նաև եկեղեցու օծման մեկամյակը. Թալինի համայնքապետարան

Ներքին Բազմաբերդում նշվեց Խաչվերացի տոնը և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման մեկամյակը։

Ներքին Բազմաբերդ բնակավայրում տոնական և հոգևոր մթնոլորտում նշվեց Սուրբ Խաչի Վերացման՝ Խաչվերացի տոնը։ Տոնական օրվա շրջանակում Ներքին Բազմաբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, տեղի ունեցավ ծաղկեդրում և խնկարկում հերոս տղաների շիրիմներին:

Այս տարի Խաչվերացի տոնակատարությունն առանձնահատուկ խորհուրդ ուներ․ նշվեց նաև Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բացման մեկ տարին։

Եկեղեցու հարակից տարածքում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ ազգային ավանդույթների, հոգևոր արժեքների և համայնքային միասնականության շնչով։

Միջոցառմանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բարերար Եփրեմ Բաղը, Ներքին Բազմաբերդի վարչական ղեկավար Մանուկ Հազրոյանը, հյուրեր և բնակավայրի բնակիչներ։

Խաչվերացի տոնը Ներքին Բազմաբերդում ևս մեկ առիթ դարձավ համախմբվելու, պահպանելու մեր հոգևոր ու ազգային ավանդույթները և դրանք փոխանցելու սերունդներին։

Թալինի համայնքապետարան