Բացահայտիր Արագածոտնը - «Արարատ-73»-ի 40-ամյակի հուշարձանը Ագարակ գյուղում

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը - «Արարատ-73»-ի 40-ամյակի հուշարձանը Ագարակ գյուղում

«Արարատ-73»-ի 40-ամյակի հուշարձանը նվիրված է հայկական ֆուտբոլի պատմության ամենափառահեղ էջերից մեկին՝ Երևանի «Արարատ» թիմի 1973 թվականի պատմական հաղթանակներին:

​1973 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի եզրափակչի դրամատիկ մրցապայքարում 2:1 հաշվով հաղթելով Կիևի «Դինամոյին»՝ «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ գավաթը: Ընդամենը 18 օր անց՝ Երևանում 3:2 հաշվով հաղթելով Լենինգրադի «Զենիթին», թիմը պաշտոնապես ձևակերպեց «ոսկե դուբլը»՝ դառնալով նաև երկրի չեմպիոն:

​Այս փառահեղ հաղթանակի 40-ամյա հոբելյանի առթիվ կանգնեցված հուշարձանը բացվել է 2013 թվականի հոկտեմբերի 6-ին:

Հուշարձանը կառուցվել է բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով և նախաձեռնությամբ:

​Հուշարձանի քանդակագործն է Վարազդատ Համբարձումյանը, իսկ ճարտարապետը՝ Աշոտ Դավայանը:

​Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Գալուստ Սահակյանը և ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

​Տեղակայում՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Ագարակ գյուղ

Կոորդինատներ՝ 40.30250° N, 44.27889° E (40°18'09"N, 44°16'44"E)