Եվրոպական ժառանգության օրերը՝ Արտին լեռան ստորոտում. Թալինի համայնքապետարան

· Թալին

Եվրոպական ժառանգության օրերը՝ Արտին լեռան ստորոտում. Թալինի համայնքապետարան

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Թալինի մշակութային կենտրոնի աշխատակազմի անդամները՝ տնօրեն Նելլի Սիմոնյանի գլխավորությամբ, և մշակույթի տան սաները միջոցառումը նշանավորեցին Արտին լեռան ստորոտում։

Օրվա խորհրդին համահունչ՝ մասնակիցները ներկայացրին եվրոպական երկրների դրոշները, կազմակերպեցին ֆլեշմոբ, այնուհետև ներկայացրին տարբեր երկրների ազգային պարեր՝ մեկտեղելով մշակույթների բազմազանությունն ու ժառանգության պահպանման կարևորությունը։

🇦🇲ծ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, արդեն 26-րդ տարին է՝ ինչ միացել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին։ Այս տարի ծրագիրն անցկացվում է «Ժառանգություն և բնակլիմայական ռիսկեր» խորագրով։

Միջոցառումը ևս մեկ առիթ էր արժևորելու մշակութային ժառանգությունը, ճանաչելու տարբեր ժողովուրդների մշակույթն ու ավանդույթները և դրանց միջոցով ընդգծելու մշակույթների երկխոսության կարևորությունը։

Թալինի համայնքապետարան