«Խարույկի շուրջ» երիտասարդական միջոցառում Շենիկում. Թալինի համայնքապետարան

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ին, Թալին համայնքի Շենիկ (նախկինում՝ Մազարջյուղ) պատմական տարածքում տեղի կունենա Երիտասարդների միջազգային օրվան նվիրված ամենամյա «Խարույկի շուրջ» միջոցառումը։
Միջոցառումը մեկ վայրում կհամախմբի Թալին համայնքի երիտասարդներին և համայնքային աշխատակիցներին՝ ստեղծելով շփման, ժամանցի և նոր ծանոթությունների յուրահատուկ միջավայր։
Ծրագրում են՝ երգ, պար, խաղեր, ֆլեշմոբ, խարույկ, ինչպես նաև խարույկի շուրջ անկեղծ զրույցներ, հարցուպատասխան և հետաքրքիր քննարկումներ։
Միջոցառմանը կարող են մասնակցել Թալին համայնքի 16-30 տարեկան բնակիչները։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հարցաթերթիկը՝
Այն երիտասարդները, ովքեր ընդգրկված են համայնքի վարչական ղեկավարների կողմից ներկայացված ցանկերում, հավելյալ գրանցվելու կարիք չունեն։
Գրանցման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 17, ժամը 13։00։