Բերքառատում ընթանում են միջնակարգ դպրոցի լայնամասշտաբ հիմնանորոգման աշխատանքներ

· Արագածոտն

Բերքառատում ընթանում են միջնակարգ դպրոցի լայնամասշտաբ հիմնանորոգման աշխատանքներ

Օրերս Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանի հետ դիտարկվել են Բերքառատի միջնակարգ դպրոցում ընթացող լայնամասշտաբ շինարարական աշխատանքները:

​Կառավարության կողմից տրամադրված 280 միլիոն դրամի ներդրման շնորհիվ կրթօջախն ամբողջությամբ հիմնանորոգվում է: Շուտով Բերքառատի 111 աշակերտներն ու նախակրթարանի սաները հնարավորություն կունենան ուսումը շարունակելու ժամանակակից, լուսավոր և հարմարավետ պայմաններում:

​Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ոչ միայն շենքային պայմանների ամբողջական բարելավում, այլև դպրոցի ապահովում նոր գույքով, նորագույն լաբորատորիաներով և ժամանակակից մարզադաշտով:

​Վերակառուցված դպրոցը դառնալու է Բերքառատ գյուղի կրթական, մշակութային և սպորտային կենտրոնը՝ նպաստելով համայնքում կրթության որակի բարձրացմանն ու երիտասարդ սերնդի զարգացմանը: