Թալինում կկայանա հանրային քննարկում՝ մշակույթի տան վերակառուցման ծրագրի շուրջ. Թալինի համայնքապետարան

· Թալին

Թալինում կկայանա հանրային քննարկում՝ մշակույթի տան վերակառուցման ծրագրի շուրջ. Թալինի համայնքապետարան

Թալինի համայնքապետարանից տեղեկացնում են, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի

/21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ.N1325-Ն որոշմամբ

սահմանված կարգով 2026թ. մայիսի 27-ին, ժամը 11 00 -ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի

Թալին քաղաքի վարչական շենքում (հասցեն՝ քաղաք Թալին, Գայի 1) տեղի կունենա «ՍԱՐԳԻՍ ԵՎ

ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Թալին քաղաքի մշակույթի տան հիմնանորգման

/վերակառուցման, արդիականացման և տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծային

փաստաթղթի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների մատուցման աշխատանքների

վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին լսում/: