Որո՞նք են Արագածոտնում համաֆինանսավորում ստացող 3 սուբվենցիոն ծրագրերը․ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

· Արագածոտն

Որո՞նք են Արագածոտնում համաֆինանսավորում ստացող 3 սուբվենցիոն ծրագրերը․ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստի համապատասխան որոշմամբ 1 միլիարդ 110 միլիոն դրամ է հատկացրել 19 համայնքի թվով 25 ծրագրի համաֆինանսավորման համար։

Նշված ծրագրերից 3-ն իրականացվում են Արագածոտնի մարզում։

Այդ ծրագրերն են՝

Թալին համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի մանկապարտեզի վերակառուցում։ Այն նախատեսված է 60 սանի համար։ Աշխատանքներն իրականացված են 40%-ով։

Թալին համայնքի Զարինջա բնակավայրում խմելու ջրագծի ցանցի հիմնանորոգում։ Կառուցվել է 6,5 կմ ջրագիծ, շահառուներ՝ 361 տնային տնտեսություն։ Աշխատանքներն ավարտական փուլում են։

Ապարան համայնքի Կայք, Ձորագլուխ, Եղիպատրուշ, Ափնագյուղ, Նիգավան, Վարդենիս և Երնջատափ բնակավայրի խմելու ջրագծերի վերակառուցում։ Կատարված է աշխատանքների 60 %-ը, կառուցվել է 4,5 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուներ՝ 923 տնային տնտեսություն։

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ