Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում սեպտեմբերի 18-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 18-ին ժամը 15:00- 21:00-ն կդադարեցվի Ամբերդ, Արագած գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: