Դավթաշենում մեկնարկել են նոր պուրակի կառուցման աշխատանքները.Թալինի համայնքապետարան
· Թալին

Մասնակցային բյուջետավորման 2026 թվականի հաղթող ծրագրերից մեկի՝ Դավթաշեն բնակավայրի նոր պուրակի կառուցման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ոլորտային պատասխանատուների հետ այցելել է շինհրապարակ և վարչական ղեկավար Կարեն Տոնապետյանի և շինաշխատանքներն իրականացնողների ուղեկցությամբ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին։
Ծրագրի ավարտից հետո բնակավայրը կունենա ժամանակակից, բարեկարգ և հարմարավետ հանրային հանգստի գոտի: