Ճանաչենք Արագածոտնի մարզի մեծերին-Հարություն Չալիկյան

· Աշտարակ

Ճանաչենք Արագածոտնի մարզի մեծերին-Հարություն Չալիկյան

Հարություն Գրիգորի Չալիկյանը (ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 5-ին, Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ ճարտարապետ է, ծաղրանկարիչ և քանդակագործ: Նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում, Քեմբրիջում, Երևանում և այլ քաղաքներում, և նա մի շարք միջազգային պարգևների դափնեկիր է:

​Հոկտեմբերի 27-ին Հայաստանի նկարիչների տան մեծ ցուցասրահում բացված Չալիկյանի հոբելյանական անհատական ցուցահանդեսին ներկայացված էին 120-ից ավելի ծաղրանկարներ, քանդակներ և մեդալներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Սերժ Թանգյանի, Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի, Թերեզա Մեյի, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Անգելա Մերկելի, Օհան Դուրյանի, Քրք Քրքորյանի, Եղիշե Չարենցի, Սերժ Սարգսյանի և շատ ուրիշ հանրահայտ դեմքերի:

​«Իմ ծաղրանկարները ծաղրելու նպատակ չունեն։ Դրանք ցույց են տալիս իմ հերոսների բնավորությունն ու ներքին էությունը։ Այդ պատճառով ես դրանց հաճախ վերաբերվում եմ ինչպես հոգեբանական դիմանկարների», – ասում է հեղինակը: Նա նաև հումորային, դիպուկ երկտողեր է գրել իր յուրաքանչյուր հերոսի մասին՝ դրանցում միաժամանակ արտահայտելով քաղաքական և սոցիալական խնդիրների շուրջ իր սուր մոտեցումները:

​Բացի ծաղրանկարներից ու քանդակներից, Հ. Չալիկյանը Հայաստանի ոսկու գործարանի հետ համագործակցությամբ ստեղծել է նաև ոսկե մեդալների 2 հավաքածու. առաջինը՝ Մեծ ությակի երկրների նախագահների, երկրորդը՝ հայտնի ֆուտբոլիստների պատկերներով: Այդ հավաքածուները 2017 թվականին ցուցադրվել են Գերմանիայում, Ռուսաստանում և այլ երկրներում:

​1962-1969 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինական ֆակուլտետում:

1985 թվականին ծաղրանկարների միջազգային մրցույթի դափնեկիր է՝ արժանացել է արծաթե պնակ մրցանակի (Անկորա, Իտալիա):

1975 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է:

1997 թվականից՝ Հայաստանի դիզայներների միության անդամ է:

1999 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ է:

2003 թվականից՝ Հայաստանի ծաղրանկարիչների միության անդամ է:

​Անհատական ցուցահանդեսներն են․

  • ​1993, 1994 - Մոսկվա, Ռուսաստան

  • ​1996 - Նյու Յորք, ԱՄՆ

  • ​1999 - Բեյրութ, Լիբանան

  • ​1995, 2002, 2003, 2013 - Երևան, Հայաստան

  • ​2011 - Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա

  • ​2013 - Փարիզ, Ֆրանսիա

  • ​2017 - Եղիշե Չարենցի տուն-թանգարան

  • ​2018 - Գևորգ Գրիգորյանի տուն-թանգարան

​Մեջբերումներ Հարություն Չալիկյանից.

«Իմ բոլոր ծաղրանկարներին խնամքով եմ վերաբերվում, որովհետև ես չեմ ծաղրում։ Նրանց մեջ ավելի շատ խորքային բաներ կան. բնավորության գծերի արտահայտում»:

​