Սեպտեմբերի 21-ին Թալինում կանցկացվի տոնական միջոցառում և տոնավաճառ. Թալինի համայնքապետարան
· Թալին

Սեպտեմբերի 21-ը՝ Թալինում.
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 21-ին Թալինի մանկական զբոսայգու ամֆիթատրոնում տեղի կունենա տոնական միջոցառում։
Մեկնարկը՝ ժամը 12։00-ին։
Տոնական ծրագրով հանդես կգան Թալինի մշակութային կենտրոն ՀՈԱԿ-ի սաները։
Օրվա ընթացքում, ժամը 12:00-18:00 Թալինի մանկական զբոսայգու տարածքում կգործի նաև տոնավաճառ, որն իրականացվում է SSEDE LAB հասարակական կազմակերպության և Թալինի համայնքապետարանի համագործակցությամբ։ Տոնավաճառին Արցախից տեղահանված և տեղացի բնակիչները կներկայացնեն իրենց արտադրանքն ու ձեռագործ աշխատանքները։
Տոնավաճառին մասնակցելու համար զանգահարել` 094 611099
Տոնավաճառի նախաձեռնությունն իրականացվում է ABCD Ինովացիոն Կենտրոնի միջոցով՝ «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ և GIZ-ի աջակցությամբ։