Հարթավան, Նիգավան և Ջրամբար բնակավայրերում տասնամյակներ անց հոսող ջուր կա. Ապարանի համայնքապետարան

Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը հայտնել է, որ Հարթավան, Նիգավան և Ջրամբար բնակավայրերում իրականացված աշխատանքների արդյունքում բնակիչները տասնամյակներ անց կրկին ունեն հոսող ջուր։
«Մեր երազանքները կատարվում են․ ինձ համար մեծ երջանկություն է բնակիչների հետ բացել ծորակը ու հոսող ջուր տեսնել։ Մի բան, որ տասնամյակներով չենք ունեցել»,- նշել է համայնքի ղեկավարը։
Նա բնակավայրերում ջրի հասանելիության վերականգնումը կարևոր ձեռքբերում է համարել համայնքի բնակիչների համար։