Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձն է

· Հայաստան

Այսօր  Հայաստանի Հանրապետության  Անկախության 35-րդ տարեդարձն է

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է իր պետականության վերականգնման և ազատության ամենակարևոր տոնը՝ Անկախության 35-րդ տարեդարձը:

Համայն հայությունը Հայաստանում և Սփյուռքում միասնաբար տոնում է այս հոբելյանական օրը՝ մեկ անգամ ևս արժևորելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի պատմական հանրաքվեն, երբ ժողովուրդը անվերապահորեն «Այո» ասաց հայկական անկախ պետականությանը:

35 տարվա այս ուղին լի է եղել բազմաթիվ մարտահրավերներով, ձեռքբերումներով, դժվարություններով և հերոսական դրվագներով, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը՝ հավատարիմ մնալով հավերժական արժեքներին և ինքնիշխան պետություն ունենալու անկոտրում կամքին:

Անկախությունը մեր սերունդների երազանքների, միասնական պայքարի և աննկուն ոգու մարմնավորումն է, որը պահպանելն ու զարգացնելը յուրաքանչյուրիս սուրբ պարտքն է:

Թող այս տոնը նոր լույս, խաղաղություն, համերաշխություն և բարգավաճում բերի մեր երկրին, իսկ հայոց եռագույնը հպարտորեն և անխոնջ ծածանվի հավերժ ազատ Հայաստանում:

Հավերժ փառք և խոնարհում մեր հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր քաջ հերոսներին:

​Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստան: