Թալինում սեպտեմբերի 22-ին կմեկնարկի «Խաղաղություն» խորագրով մինի ֆուտբոլի մրցաշարը
· Թալին

Թալին համայնքում շարունակվում են սպորտային մրցաշարերը․ մեկնարկում է «Խաղաղություն» խորագրով մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարը
Համայնքի սիրելի´ բնակիչներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Թալին համայնքում շարունակվում են սպորտային մրցաշարերը:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին, Թալինի քաղաքային զբոսայգու մարզադաշտում տեղի կունենա «Խաղաղություն» խորագրով մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը:
Մրցաշարին մասնակցում են Թալին համայնքի 18 բնակավայրերի թիմերը:
Սիրով հրավիրում ենք մարզասերներին և համայնքի բնակիչներին ներկա գտնվելու բացման արարողությանը և երկրպագելու մեր թիմերին:
Վայրը՝ Թալինի քաղաքային զբոսայգու մարզադաշտ
Օրը՝ Սեպտեմբերի 22, 2026թ.
Ժամը՝ 16:00