Թալինում նշվեց Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը. Թալինի համայնքապետարան

· Թալին

Թալինում նշվեց Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը. Թալինի համայնքապետարան

Անկախություն, հարատև պետություն. Թալինում նշվեց Հայաստանի անկախության 35 ամյակը.

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Թալինի մանկական զբոսայգում տեղի ունեցավ տոնական միջոցառում։

Միջոցառմանը մասնակցեցին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ։Տոնական ծրագրով հանդես եկան Թալինի մշակութային կենտրոն ՀՈԱԿ-ի սաները՝ ազգային երգ ու պարի կատարումներով՝ օրվա խորհուրդը փոխանցելով ներկաներին։

Տոնական օրվա շրջանակում Թալինի մանկական զբոսայգու տարածքում կազմակերպվել էր նաև տոնավաճառ՝ SSEDE LAB հասարակական կազմակերպության և Թալինի համայնքապետարանի համագործակցությամբ։ Տոնավաճառին Արցախից տեղահանված և տեղացի բնակիչները ներկայացրին իրենց արտադրանքը, ձեռագործ աշխատանքներն ու փոքրածավալ արտադրությունը։

Թալինի համայնքապետարան