Արագածավանում անցկացվեց ուշուի ՀՀ առաջնությունը՝ նվիրված Վահագն Թումասյանի հիշատակին. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Արագածավանում անցկացվեց ուշուի ՀՀ առաջնությունը՝ նվիրված Վահագն Թումասյանի հիշատակին. Թալինի համայնքապետարան

Ուշուի ՀՀ առաջնությունն անցկացվեց Արագածավանում.

Այսօր Թալին համայնքի Արագածավան բնակավայրում անցկացվեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի կողմից կազմակերպված՝ Վահագն Թումասյանի հիշատակին նվիրված կրտսեր տարիքային խմբի (մինչև 14 տարեկան) ՀՀ առաջնությունը։

Միջոցառմանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հյուրեր և մարզաշխարհի ներկայացուցիչներ։

Առաջնության շրջանակում համայնքի ղեկավարը հետևեց մարզիկների մրցելույթներին, իսկ ֆեդերացիայի կողմից արժանացավ շնորհակալագրի՝ մարզական ոլորտում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար։

Մրցումների ընթացքում Արագածավանը ներկայացնող մարզիկներից մեկը հաղթանակ տարավ նոկաուտով։ Հաղթանակից հետո համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտարարեց, որ նոկաուտով հաղթանակ գրանցած բոլոր մարզիկները համայնքի կողմից կպարգևատրվեն դրամական պարգևներով՝ որպես խրախուսանք և մարզական հաջողությունների գնահատում։

Առաջնությունը համախմբեց պատանի մարզիկների՝ ստեղծելով մրցակցային, մարզական և ոգևորիչ միջավայր։

Թալինի համայնքապետարան