Թալինում մեկնարկել է «Խաղաղություն» խորագրով մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարը. Թալինի համայնքապետարան

· Թալին

Թալինում մեկնարկել է «Խաղաղություն» խորագրով մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարը. Թալինի համայնքապետարան

Մեկնարկեց «Խաղաղություն» մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարը.

Թալինի քաղաքային զբոսայգու մարզադաշտում այսօր տրվեց մրցաշարի պաշտոնական մեկնարկը։

Բացմանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ և համայնքի բնակիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավարի տեղակալ Սպարտակ Ավետիսյանը՝ շնորհավորելով ներկաներին Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակի առթիվ և մասնակիցներին մաղթելով արդար խաղ, հաջողություն ու հաղթանակներ։

18 բնակավայրերի թիմեր, մեկ մրցաշար, մեկ մարզական ոգի։

Այսօրվա հանդիպումների արդյունքները՝

Թալին 17–1 Զարինջա

Կարմրաշեն 1–7 Արագածավան

Կաքավաձոր 1–1 Ագարակավան

Դավթաշեն 1–3 Վերին Բազմաբերդ

Մրցաշարը շարունակվում է։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ից

Թալինի մարզադաշտում՝

Շղարշիկ – Կաթնաղբյուր

Մաստարա – Արտենի

Հացաշեն – Զովասար

Դաշտադեմ – Սասնաշեն

Թալինի համայնքապետարան