Սեպտեմբերի 24-ին Թալինի բժշկական կենտրոնում կանցկացվի արյունատվության օր. Թալինի համայնքապետարան
· Թալին

Սեպտեմբերի 24-ին Թալինի բժշկական կենտրոնում, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համատեղ, կազմակերպվում է արյունատվության օր։
Արյան անհրաժեշտ պաշարների համալրումը կարևոր է հատկապես այն մարդկանց համար, որոնց բուժման ընթացքում արյան բաղադրիչների կարիքն անփոխարինելի է՝ վիրահատվող հիվանդներ, երեխաներ, արյունաբանական և ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող բուժառուներ։
Արյուն նվիրաբերելը բժշկական համակարգին աջակցելու պարզ, բայց կարևոր քայլերից է։ Յուրաքանչյուր արյունատվություն օգնում է համալրել անհրաժեշտ պաշարները և արյան բաղադրիչները հասանելի դարձնել նրանց, ովքեր այսօր դրա կարիքն ունեն։
Ովքե՞ր կարող են դառնալ արյան դոնոր
18 տարեկանից բարձր անձինք
Քաշը՝ առնվազն 52 կգ՝ կանանց և 62 կգ՝ տղամարդկանց համար
Զարկերակային ճնշում՝ 90/60–140/90 մմ սնդիկի սյուն
Սրտի զարկերի հաճախականություն՝ 60–90 զարկ/րոպե
Ե՞րբ չի կարելի արյուն հանձնել
Սուր վարակիչ հիվանդության կամ բարձր ջերմության դեպքում
Հղիության և կրծքով կերակրման ընթացքում
Վիրահատությունից, դաջվածքից կամ պիրսինգից հետո՝ սահմանված ժամկետում
Քրոնիկ հիվանդությունների սրացման փուլում
Վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործելու դեպքում
Մնացած բոլոր հարցերի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվությունը կտրամադրեն մասնագետները՝ տեղում։
Արյունատվությունից հետո
• 10–15 րոպե հանգստանալ
• Վիրակապը պահել 1,5–2 ժամ
• Խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից
• Չօգտագործել ալկոհոլ
• Լավ սնվել և բավարար հեղուկներ օգտագործել
Մեկ արյունատվությամբ դուք կարող եք փրկել մինչև 3 մարդու կյանք
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝
0249 2 22 88