Արագածոտնի փոխմարզպետն ու Թալինի համայնքի ղեկավարը դիտարկել են սուբվենցիոն ծրագրերի արդյունքները. Թալինի համայնքապետարան

· Թալին

Արագածոտնի փոխմարզպետն ու Թալինի համայնքի ղեկավարը դիտարկել են սուբվենցիոն ծրագրերի արդյունքները. Թալինի համայնքապետարան

Արագածոտնի փոխմարզպետ Արմեն Գրիգորյանն այսօր աշխատանքային այցով Թալինում էր։

Այցի շրջանակում փոխմարզպետ Արմեն Գրիգորյանը և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը շրջայց կատարեցին և դիտարկեցին կառավարություն–համայնք համագործակցությամբ, սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքները։

Դիտարկվեցին Թալին քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցման, ինչպես նաև Քոթանյան 11 բազմաբնակարան շենքի բակի բարեկարգման և նորոգման արդյունքները։

Իրականացված ծրագրերը նպաստել են համայնքի հանրային տարածքների բարեկարգմանը և բնակիչների համար ավելի հարմարավետ միջավայրի ձևավորմանը։

Թալինի համայնքապետարան