Շնորհակալագրեր՝ Արագածավանի կամավոր հրշեջ-փրկարարներին.Թալինի համայնքապետարան

Թալին համայնքի Արագածավանի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի կամավորներ Նարեկ Սուքոյանն ու Հրաչյա Մկրտչյանը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Ա. Ղազարյանի կողմից արժանացել են շնորհակալագրերի՝ Փրկարար ծառայության հետ ակտիվ համագործակցության և Փրկարարի օրվա՝ սեպտեմբերի 4-ի առթիվ։
Շնորհակալագրերի հանձնմանը ներկա են եղել Արագածավանի վարչական ղեկավար Ա. Նազարյանը, Արագածոտնի ՓՎ Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ս. Ֆահրադյանը և Թալինի համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության մասնագետ Գ. Մխիթարյանը։