Սուրբ Գևորգի տոնին Կարբիից դեպի Մուղնի ուխտերթ կանցկացվի

· Արագածոտն

Սուրբ Գևորգի տոնին Կարբիից դեպի Մուղնի ուխտերթ կանցկացվի

Սեպտեմբերի 26-ին՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով, Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց կմեկնարկի ուխտերթ դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի:

Ուխտերթի մեկնարկից առաջ, ժամը 9:00-ին, Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի ընդհանրական խոստովանություն, որից հետո հավատացյալները միասնական աղոթքով կքայլեն դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի ու կմասնակցեն Սուրբ Պատարագի, սկիզբը ժամը 10:30:

Սիրով հրավիրում ենք հավատացյալներին՝ միանալու այս հոգևոր ուխտագնացությանը՝ միասնական աղոթքով և հավատքով։

Արագածոտնի թեմ