Ծաղկահովիտ համայնքում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները. Ծաղկահովիտի համայնքապետարան

Ծաղկահովիտ համայնքում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները
Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր արժեքը կազմում է 270 մլն 320 հազար 200 դրամ։
Ծրագրի ֆինանսավորման շրջանակում՝
148 մլն 676 հազար 110 դրամը (55%)՝ համայնքի ներդրումն է
121 մլն 644 հազար 90 դրամը (45%)՝ ՀՀ կառավարության ներդրումը։
Ծրագրի արդյունքում կբարեկարգվեն համայնքի փողոցները՝ բարելավելով երթևեկության պայմանները։
Շինարարական աշխատանքները շարունակվում են սահմանված ընթացքով։