Ճանաչենք Արագածոտնի մարզի տաղանդներին - Լևոն Հարությունյան

· Արագածոտն

Ճանաչենք Արագածոտնի մարզի տաղանդներին - Լևոն Հարությունյան

Լևոն Հարությունյանը հայ դերասան և հաղորդավար է, ծնվել է 1967 թվականի հունվարի 19-ին Հայաստանի Աշտարակի շրջանի (այժմ՝ Արագածոտնի մարզ) Սասունիկ գյուղում: Եղել է մի քանի հայկական հեռուստանախագծերի ժյուրիի անդամ, հեռուստատեսությամբ վարել է հաղորդումներ, ինչպես նաև մեկ մանկական հաղորդաշար՝ «Յո-յո շոուն»:

​1984 թվականին ավարտել է Սասունիկի միջնակարգ դպրոցը, որից հետո սովորել է Աշտարակի կիսահաղորդիչների ուսումնարանում և Երևանի լուսանկարիչների թիվ 24 ուսումնարանում: Նիկոլայ Ծատուրյանի հրավերով 1990 թվականին սկսել է աշխատել «Մետրո» թատրոնում՝ որպես դերասան:

​Նրա մասնակցությամբ ֆիլմերն են.

  • ​«Ընտրություն» (2001 թ.)

  • ​«Զգրված օրենք» (2003 թ.)

  • ​«Մեր այբբենարանը» (2003 թ.)

  • ​«Իմ մեծ հայկական հարսանիքը» (2004 թ.)

  • ​«Մեր բակը 3» (2005 թ.)

  • ​«Մեծ պատմություն փոքր քաղաքում» (2006 թ.)

  • ​«Վրիժառու» (2008 թ.)

  • ​«Հրեշների գայլը»

  • ​Տաքսի «Էլի լավ ա» (2009 թ.)

  • ​«Ներիր ինձ» (2010 թ.)

  • ​«Ալաբալանիցա» (2011 թ.)

  • ​«Վեր ու վար» (2012 թ.)

  • ​«Կորած, մոլորվածը Հայաստանում» (2012 թ.)

  • ​«Քայլ ձիով» (2013 թ.)

  • ​«Սուպեր մամա» (2014 թ.)

  • ​«Ուրիշի փոխարեն» (2014 թ.)

  • ​«Շնորհակալություն, հայրիկ»

  • ​«Մարդամեկը» (2025 թ.)

​Խաղացած ներկայացումներն են.

  • ​«Արալեզ»

  • ​«Տոպազ»

  • ​«Իմ մեղքը»

  • ​«Ջին-ջան»

  • ​«Ուիլի, Թիթի, Ջիգ, և երեքն էլ մի աղջիկ»

  • ​«Save Milion»

​Ստացած մրցանակներն են.

  • ​Կոնստանտին Ստանիսլավսկու անվան մրցանակ (1992 թ.)

  • ​Լավագույն դերասան անվանակարգ («Ուիլի, Թիթի, Ջիգ, և երեքն էլ մի աղջիկ» ներկայացման համար) (1993 թ.)

​