Իրինդում անցկացվեց «Մի գյուղի պատմություն» մշակութային-գրական հանդիպումը. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Իրինդում անցկացվեց «Մի գյուղի պատմություն» մշակութային-գրական հանդիպումը. Թալինի համայնքապետարան

«Մի գյուղի պատմություն»․ Իրինդում՝ Ավետիք Իսահակյանի և Խաչիկ Դաշտենցի հետքերով

Այսօր Թալին համայնքի Իրինդ բնակավայրում տեղի ունեցավ «Մի գյուղի պատմություն» խորագրով մշակութային-գրական հանդիպում՝ նվիրված Իրինդի և հայ մեծ գրողներ Ավետիք Իսահակյանի ու Խաչիկ Դաշտենցի պատմական ու մշակութային կապին։

Միջոցառմանը մասնակցեցին Թալինի համայնքապետարանի և համայնքի ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներ, վարչական ղեկավարներ, Իրինդի բնակիչներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և հյուրեր։

Հանդիպման հատուկ հյուրերն էին Ավետիք Իսահակյանի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, և Խաչիկ Դաշտենցի դուստրը՝ Անահիտ Դաշտենցը։ Նրանց մասնակցությամբ ներկայացվեցին գրողների՝ Իրինդ կատարած այցելությունների, գյուղում պահպանված հուշերի ու պատմությունների ուշագրավ դրվագներ։

Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկավ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Աննա Սարոյանը։

Իր երգերով ներկաներին ներկայացավ բանասեր, գրականագետ, թարգմանիչ և երաժիշտ Պերճ Թյուրաբյանը, իսկ գեղարվեստական ծրագրով հանդես եկան Իրինդի մշակույթի տան սաները։

Հանդիպման շրջանակում Իրինդի մշակույթի տանը բացվեց նաև լուսանկարների ցուցահանդես՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի արխիվից։ Ցուցադրության մեջ ընդգրկված էին Ավետիք Իսահակյանի, Խաչիկ Դաշտենցի և Իրինդի բնակիչների լուսանկարները։

Թալինի համայնքապետարան