Նոր պայմաններ՝ Թալինի մեծ ֆուտբոլի մարզադաշտում. Թալինի համայնքապետարան

· Թալին

Նոր պայմաններ՝ Թալինի մեծ ֆուտբոլի մարզադաշտում. Թալինի համայնքապետարան

Նոր պայմաններ՝ Թալինի մեծ ֆուտբոլի դաշտում.

Թալինի համայնքապետարանի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցությամբ Թալինի մեծ ֆուտբոլի դաշտում կառուցվում են նոր հանդերձարաններ և սանհանգույցներ։

Այսօր շինհրապարակ է այցելել համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը՝ տեղում ծանոթանալով աշխատանքների ընթացքին և կատարված աշխատանքներին։

Ծրագրի ավարտից հետո մարզադաշտը կունենա մարզիկների և այցելուների համար անհրաժեշտ ավելի հարմարավետ պայմաններ։